Ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ. Երևանի քաղաքապետարան

20:29 • 09.08.23

Oգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ. Երևանի քաղաքապետարան