Աբխազիայի նախագահը հոսպիտալացվել է Ռուսաստան կատարած այցի ժամանակ
Մասնակիորեն ճանաչված Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հոսպիտալացվել է Մոսկվայի բժշկական հաստատություններից մեկում՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ։
Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքական գործչի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
«Պետության ղեկավարը, առողջական վիճակի վատթարացման հետ կապված, դիմել է բուժհաստատություն, որտեղ այժմ անհրաժեշտ հետազոտություն է անցնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ասլան Բժանիայի մոտ ախտորոշվել է «ուրոլիտիազի սրացում»։ Թե որքան նա կմնա Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, չի նշվում։ Թե ինչով է պայմանավորված Աբխազիայի նախագահի այցը Ռուսաստան, նրա մամուլի ծառայությունը նույնպես չի հայտնել։










