18 համարի ավտոբուսի վարորդը հայտնել է, որ ենթադրաբար կրակել են իր վարած ավտոբուսի վրա

16:09 • 10.08.23

Երևանի 18 համարի երթուղային ավտոբուսի վարորդն այսօր՝ օգոստոսի 10-ին, 13։15-ին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ  ենթադրաբար կրակել են իր վարած 18 համարի ավտոբուսի վրա։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին են ՆԳՆ Ոստիկանությունից։

Դեպքը տեղի է ունեցել Աբելյան փողոցում։ Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ տեղում աշխատում է ոստիկանության աշխատակիցներ, հանգամանքները պարզվում են։

18 համարի ավտոբուսի վարորդը հայտնել է, որ ենթադրաբար կրակել են իր վարած ավտոբուսի վրա