Ալիևը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի շուրջ վիճակը
Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այնուհետեւ երկրի ղեկավարը զրուցել է դեսպանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը։










