Մարտակերտի նախկին կենդանաբանական այգու տարածքից տեղափոխված առյուծը վերադառնում է Հարավային Աֆրիկա (լուսանկարներ)

21:06 • 10.08.23

2022 թ-ի դեկտեմբերի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից Հայաստան տեղափոխված առյուծը վերադառնում է Աֆրիկա։ Այս մասին հայտնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ 

«2022 թ-ի դեկտեմբերի 4-ին, FPWC-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկեց և Հայաստան տեղափոխեց Ռուբեն անունով առյուծին։ Իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ»,- նշել է հիմնադրամը։ 

Առյուծը վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։

Մարտակերտի նախկին կենդանաբանական այգու տարածքից տեղափոխված առյուծը վերադառնում է Հարավային Աֆրիկա (լուսանկարներ)