Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ։ Այս մասին հրապարակված զեկույցում հայտնել են Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետները։
Եզրակացության համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահի մոտ դիտարկվել է «արյան մեջ լեյկոցիտների նվազում»։
Փորձագետները նշել են, որ պատճառը ոսկրածուծի հետ կապված խնդիրներն են, սակայն առանձնակի դիտողություններ չունեն բուժհաստատությունում բուժման ընթացքի վերաբերյալ։










