Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

18:22 • 10.08.23

Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր