Սնուփ Դոգի համերգի համար կառավարությունը 6 մլն դոլար կհատկացնի. որոշումն ընդունված է
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագրի շրջանակում Հայաստան է հրավիրվելու համաշխարհային հայտնի հիփ–հոփ արտիստ Սնուփ Դոգը (Snoop Dogg):
Համերգի կազմակերպման համար կառավարությունը կհատկացնի 6 մլն դոլար: Որոշումն ընդգրկված էր կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերում, որոնք կառավարության անդամները միաձայն ընդունեցին:
Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավոր է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը և իրականացնել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում:
Համերգը կլինի 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:










