Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, ՀՀ-ի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել Սերժ Սարգսյանին․ Տիգրան Աբրահամյան

09:46 • 11.08.23

Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, Հայաստանը հիշատակելիս կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, այլ նաև ներքին վախերի մասին է խոսում:

Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել ու չնայած ծանր կորուստներին, Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չեն հանձնվում:

Բնական է, որ փաշինյանական իշխանությունը ադրբեջանցիների համար առանձնապես ո´չ մրցակից է, ո´չ էլ թշնամի, այլ պատմական նվեր, որի միջոցով ու որի օգնությամբ Ալիևը հերոսանում է, իսկ ախորժակը նոր թափով բացվում», - գրել է նա:

Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, ՀՀ-ի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել Սերժ Սարգսյանին․ Տիգրան Աբրահամյան