«Վեոլիա ջրից» բողոքների թիվն ավելացել է, համակարգը մեծ ներդրումների կարիք ունի․ Գարեգին Բաղրամյան
Այս օրերին պարբերաբար «Վեոլիա ջրի» մատակարարումների հետ կապված բողոքներ ենք ստանում։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա պարզաբանեց, որ սովորաբար ամռան ամիսներին բողոքների թիվն ավելանում է։
«Այո հսկողություն ենք անում, ցանկացած բողոք իր արձագանքն ստանում է։ Մենք էլ ենք խնդիրներ արձանագրում, որոշակի խնդիրներ առաջանում են, որովհետև համակարգում ներդրումային միջաջավայրը շատ սուղ է, և մեծ ներդրումների կարիք կա»,- արձանագրեց Բաղրամյանը։










