Հայաստանի օգտին լրտեսության համար մեղադրվող Հաջի Փաշաևը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

20:01 • 11.08.23

Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի Հաջի Փաշաևը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրան մեղադրանք է առաջադրվել «պետական դավաճանության», «պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» և «ազգային, ռասայական և կրոնական ատելություն հրահրելու» հոդվածներով։

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերին Հաջի Փաշաևը Ազեր Քաիմովի միջոցով գաղտնի համագործակցության մեջ է եղել հայկական հատուկ ծառայությունների հետ։ Քաիմովի հանձնարարությամբ Փաշաևը Facebook-ում հրապարակել է ազգամիջյան, միջէթնիկ վեճեր, ատելություն հրահրելու նպատակով գրառումներ։

Հայաստանի օգտին լրտեսության համար մեղադրվող Հաջի Փաշաևը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման