Բայդենը Չինաստանն անվանել է «ժամային ռումբ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանն անվանել է «ժամային ռումբ»՝ իր տնտեսական մարտահրավերների պատճառով՝ ասելով, որ երկիրը դժվարության մեջ է տնտեսական թույլ աճի պատճառով, գրում է The Guardian-ը:
ԱՄՆ նախագահը մատնանշել է Չինաստանում գործազրկության բարձր տոկոսն ու ծերացող աշխատուժը՝ ասելով. «Չինաստանը դժվարության մեջ է»։
«Նրանք որոշ խնդիրներ ունեն։ Դա լավ չէ, քանի որ երբ վատ մարդիկ խնդիրներ են ունենում, նրանք վատ բաներ են անում», - ասել է Բայդենը հինգշաբթի Յուտայում տեղի ունեցած քաղաքական դրամահավաքի ժամանակ:
Նա ընդգծել է, որ չի ցանկանում վնասել Չինաստանին և ցանկանում է ռացիոնալ հարաբերություններ հաստատել երկրի հետ:










