Ներքին Հանդ գյուղում բուսածածկույթի հրդեհը մեկուսացվել է

18:29 • 11.08.23

Օգոստոսի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Հանդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին։ Այրվում է մոտ 8 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներքին Հանդ գյուղում բուսածածկույթի հրդեհը մեկուսացվել է