Ադրբեջանի գործողությունները հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո․ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունն ու արժեքները։
Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները և վերացնի շրջափակումը»,- գրել է Խաչատրյանը։










