Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին վթար է եղել․ կան տուժածներ

12:36 • 11.08.23

Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին վթար է եղել․ կան տուժածներ