Զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել․ դեպքի հանգամանքները պարզվում են․ ՊՆ

10:51 • 11.08.23

Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել․ դեպքի հանգամանքները պարզվում են․ ՊՆ