Փորձեք կյանքը տեսնել ձեր կաբինետի կամ մեքենայի ապակու մյուս կողմից․ Փաշինյանի հանձնարարականը պաշտոնյաններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին խոսեց մարզեր կատարած իր ոչ պաշտոնական այցերից։
Այդ այցերից հետո Փաշինյանն արձանագրել է խնդիրներ, որոնք ոչ մի փաստաթղթում և զեկույցում նշված չեն։
Նիկոլ Փաշինյանը կաբինետի անդամներին խորհուրդ տվեց և հանձնարարեց, որ նրանք էլ ժամանակ առ ժամանակ առանց նախապես հայտարարելու այցելեն բակեր, զրուցեն մարդկանց հետ և խնդիրներ կհայտնաբերեն։
«Ես նույնիսկ համաձայն եմ, որ աշխատանքային օրը պաշտոնյաններն անցկացնեն կաբինետից դուրս։ Ոչ պաշտոնական հագուստով և ձևով գնացեք շփվեք մարդկանց հետ և փորձեք կյանքը տեսնել մյուս կողմից, կաբինետի կամ ավտոմեքենայի ապակու մյուս կողմից»,- թիմակիցներին հանձնարարեց վարչապետը։










