Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել․ Կիևում պայթյուններ են հնչել
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում երկրի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի տվյալները։
Օդային վտանգի ազդանշանը հնչել է տեղական ժամանակով 09:31-ին Կիևի մարզում և մեկ ժամվա ընթացքում տարածվել երկրի բոլոր շրջաններում։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ տագնապի հայտարարումը կապված է «Սավասլեյկա» ավիաբազայից ՄիԳ-31Կ ինքնաթիռի օդ բարձրանալու հետ։
Մինչդեռ РБК-Украина լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Կիևում օդային հարձակման նախազգուշացումից հետո որոտացել են պայթյուններ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է այս տեղեկությունը։










