Հավայան կղզիներում անտառային հրդեհները 53 մարդու կյանք են խլել (լուսանկարներ)
Հավայան արշիպելագի Մաուի կղզում բռնկված անտառային հրդեհները 53 մարդու կյանք են խլել, AP-ին ասել է նահանգապետ Ջոշ Գրինը: Նրա խոսքով՝ ավերվել է ավելի քան 1000 շենք։
Գրինը ենթադրում է, որ զոհերի թիվը կավելանա և հազարավոր մարդիկ կմնան անօթևան: Նա հավելել է, որ կղզու Լահայնա քաղաքի 80%-ը հիմնականում այրվել է։
«Կարծես ռումբ է նետվել Լահայնայի վրա», - ասել է նահանգապետը:
Մաուի կղզում հրդեհները սկսվել են օգոստոսի 8-ին՝ ուժեղ փոթորիկ քամիների պատճառով։ Հրդեհի պատճառով վտանգ է սպառնում հարյուրավոր բնակելի շենքերի և ավելի քան 35 հազար մարդու։














