Սոսեի փողոցում ժամը 21:00-ից մինչ լուսաբաց կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

14:13 • 12.08.23

Oգոստոսի 12-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», - նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Սոսեի փողոցում ժամը 21:00-ից մինչ լուսաբաց կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ