Պանդոկի ծխատարում այրվել է կուտակած յուղային զանգվածը. տուժածներ չկան

19:55 • 12.08.23

Օգոստոսի 12-ին, ժամը 08։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի 29/2 հասցեում գտնվող Պանդոկի ծխատարում:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է ծխատարում կուտակած յուղային զանգվածը. տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պանդոկի ծխատարում այրվել է կուտակած յուղային զանգվածը. տուժածներ չկան