Չինարի գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

20:05 • 12.08.23

Օգոստոսի 12-ին, ժամը 14։45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ Չինարիի հրշեջ-փրկարարական խումբը և Չորաթանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի «Գետափի այգիներ» կոչվող հանդամասում։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44–ին, մարվել՝ 18։01–ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չինարի գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ