Փրկարարները հայտնաբերել են Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորված քաղաքացիներին

16:22 • 12.08.23

Օգոստոսի 12-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Փրկարարները հայտնաբերել են մոլորված չորս քաղաքացու և ուղեկցել անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հայտնաբերել են Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորված քաղաքացիներին