Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել հայ ռազմագերիների լուսանկարները/տեսանյութերը, որը բոլորովին անընդունելի է․ ՀՀ ՄԻ պաշտպան

20:57 • 12.08.23

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերի հայ ռազմագերիների լուսանկարները/տեսանյութերը, որը բոլորովին անընդունելի է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մադրու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է շուտափույթ ազատ արձակվեն»,- նշել է նա։

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել հայ ռազմագերիների լուսանկարները/տեսանյութերը, որը բոլորովին անընդունելի է․ ՀՀ ՄԻ պաշտպան