Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշենի դաշտերում աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ Արցախի ՊՆ

19:22 • 12.08.23

Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշենի դաշտերում աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ Արցախի ՊՆ