Արցախում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

12:52 • 12.08.23

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Արցախում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ