Տիգրան Ավինյանը հուշամեդալներ է շնորհել շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին (լուսանկարներ)

13:22 • 12.08.23

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ օգոստոսի 11-ին, մասնակցել է շինարարների օրվան նվիրված տոնական միջոցառմանը և Երևանի անունից հուշամեդալներ շնորհել շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։

Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Ինչպես նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը, քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել ՃՇՀԱՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:

«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանն են արժանացել «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Գասպարյանը և «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանը:

«Դե իսկ Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը», - հավելել է Ավինյանը։

Возможно, это изображение 3 человека, толпа и текст

Возможно, это изображение 4 человека, люди стоят, смокинг и толпа

Տիգրան Ավինյանը հուշամեդալներ է շնորհել շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին (լուսանկարներ)