ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

18:25 • 12.08.23

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ