Ստամբուլ-Բաքու չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ (լուսանկարներ)

18:50 • 12.08.23

Ադրբեջանի օդային տրանսպորտի գլխավոր մաքսային վարչության «Միջազգային օդանավակայանի տերմինալ-1» մաքսակետում Ստամբուլ-Բաքու չվերթով Թուրքիայից Ադրբեջան ժամանած քաղաքացու իրերը ստուգվել են, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պետական մաքսային կոմիտեին։

Ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել է 5 տարա, որոնցում նա թաքցրել է դրանք մաքսային հսկողությունից՝ ապրանքների հայտնաբերումը դժվարացնող մեթոդներով։

Հայտնաբերված թմրանյութի թվում են՝ 750,831 գրամ կոկաին, 2944 գրամ մարիխուանա, 2742 գրամ հաշիշ, 3202 գրամ հոգեմետ նյութ MDMA, 28 «Lyrica 150 մգ» հաբ և 28 «Lyrica 300 մգ» դեղապարկուճ, որոնք պարունակում են «պրեգաբալին» ուժեղ ներազդող դեղամիջոց:

Դեպքի փաստով կոմիտեի քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երկրի քրեական օրենսգրքի 206.3.2 (մաքսանենգություն), 234.4.1, 234.4.3 (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահպանում) և 240.3.2 (իրացման նպատակով ուժեղ նյութերի ապօրինի շրջանառություն) հոդվածներով։

Հետաքննություն արդյունքում մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ու դատարանի որոշմամբ կալանավորվել է, ևս մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ քննությունից թաքնվելու համար։

Նախաքննությունը շարունակվում է։

Ստամբուլ-Բաքու չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ (լուսանկարներ)