Կիևը Ղրիմի կամրջին փորձել է հարվածել S-200 զենիթային կառավարվող հրթիռով․ ՌԴ ՊՆ

18:18 • 12.08.23

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի հարձակմանը։

«Օգոստոսի 12-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 15։00-ին, Կիևի ռեժիմը նոր փորձ կատարեց ահաբեկչական հարված հասցնել Ղրիմի կամրջին S-200 զենիթային կառավարվող հրթիռով, որը վերածվել էր հարվածային տարբերակի»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Ուկրաինական հրթիռը հայտնաբերել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ու խոցել օդում։  Ավերածություններ ու տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։