ՌԴ Կալինինգրադի մարզում Սու-30 է կործանվել ուսումնական թռիչքի ժամանակ․ անձնակազմը զոհվել է
Ռուսաստանի Կալինինգրադի մարզում ուսումնական թռիչք կատարելիս կործանվել է երկտեղանի Սու-30 կործանիչ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 12-ին Կալինինգրադի մարզում ուսումնական թռիչք կատարելիս ամայի տարածքում Սու-30 ինքնաթիռ է կործանվել։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։










