Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա

14:58 • 12.08.23

Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա, գրում է Lenta.ru-ն։

Մինչ այդ՝ խորհրդակցություններ են անցկացվել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Թեև դեռ հստակ որոշում չկա այն մասին՝ արդյոք Անկարան հոկտեմբերին հանդիպում կանցկացնի, թե՞ ոչ, այդուհանդերձ, թուրքական մայրաքաղաքը պատրաստ է միջնորդ լինել կայուն հրադադարի և հակամարտության կարգավորման գործում:

Ջիդդայում կայացած բանակցություններում Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներկայացրել են ուկրաինական հակամարտության կարգավորման այլընտրանքային ծրագիր։ Այն ներառում է Ուկրաինայի ամբողջականության պահպանումը, հրադադարի հաստատում բոլոր ճակատներում, ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղ բանակցությունների սկիզբ, ինչպես նաև՝ գերիների փոխանակում։

Խորհրդակցություններին մասնակցել են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և Բրազիլիայից:

Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա