Թուրքիայի Մալաթիա նահանգում 4․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 • 12.08.23

 

Թուրքիայի Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում 4․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է AFAD-ը։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:39-ին, երկրաշարժի աղբյուրը 6․35 կմ խորության վրա է եղել:

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել