Ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու է Անի Սամսոնյանը
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու է ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը։
Այս մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, կտևի 24 օր։
Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Լուսավոր Հայաստան»-ից Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյաց»-ից Նելլի Հարությունյանը, «Մայր Հայաստան» դաշինքինից՝ Անդրանիկ Թևանյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագրից»՝ Տիգրան Ավինյանը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։










