Հավայան կղզիներում ԱՄՆ նորագույն պատմության ամենամահաբեր անտառային հրդեհներն են. զոհերի թիվը մոտենում է 100-ի (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Հավայի նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 93-ի, հայտնել են Մաուի շրջանի իշխանությունները: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը:
«Հաստատված մահերի թիվը հասել է 93-ի», - ասվում է իշխանությունների հայտարարության մեջ։
Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով Հավայան կղզիների նահանգապետին, հայտնել էր, որ նահանգում զոհերի թիվը հասել է 89-ի:
Նշվում է, որ այս անտառային հրդեհներն ամենամահաբերն են ԱՄՆ պատմության մեջ։
Հավայան Մաուի և Մեծ կղզիներում հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի ու սաստկացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու պատճառով: Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքը։ Իշխանությունները ստիպված են ճանապարհներ փակել, հասարակական տրանսպորտը չի աշխատում, տեղի բնակիչները տարհանվել են։
















