Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

09:42 • 14.08.23

Օգոստոսի 14-ին, ժամը 04:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գարգառ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1970թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը