Միրզոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

20:03 • 14.08.23

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 14-ին ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան մասին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Օլեքսանդր Սենչենկոյի ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին», ասված է նամակում:

Միրզոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ