70 համարի «Գազել»-ը կատարեց իր վերջին երթևեկությունը, բոլորիս շնորհավորում եմ այդ պատմական իրադարձության հետ կապված․ Տիգրան Ավինյան

11:41 • 14.08.23

Ինչպես գիտեք նախորդ շաբաթ վերջին «Գազել»-ը կատարեց իր վերջին երթը, Երևան քաղաքում հասարակական տրանսպորտն այլևս հին «Գազել» մակնիշի ավտոմեքենաներով չի սպասարկվում։

Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

«Ես բոլորիս շնորհավորում եմ այդ պատմական իրադարձության հետ կապված ու վստահ եմ, որ հասարակական տրանսպորտում իրականացված բարեփոխումներին հաղորդած տեմպը պետք է շարունակական դարձնենք։ Մինչև այս տարվա վերջ երևանցիները պետք է տեսնեն ոչ միայն շարժակազմի փոփոխությունը, այլև միասնական համակարգի աշխատանքի որակի փոփոխությունը։ Այսպիսով վերջին՝ 70 համարի «Գազել»-ը նախորդ շաբաթ կատարեց իր վերջին երթևեկությունը»,- ասաց Տիգրան Ավինյանը։

70 համարի «Գազել»-ը կատարեց իր վերջին երթևեկությունը, բոլորիս շնորհավորում եմ այդ պատմական իրադարձության հետ կապված․ Տիգրան Ավինյան