Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորվել
21:45 • 14.08.23
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Placeholder










