Ալեն Սիմոնյանը այցելել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածներից մեկին

18:01 • 14.08.23

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Այցելեցի առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին: Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար:

Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- գրված  է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Ալեն Սիմոնյանը այցելել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածներից մեկին