ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին

13:01 • 14.08.23

Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել այս գիշեր Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։

Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է ՀՀ-ում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։ 

Հիշեցնենք, որ որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վթարված «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը եղել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը սպասարկող մեքենան։ Ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։

 

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին