Ճապոնիայում «Լան» թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 550 չվերթ
20:57 • 14.08.23
Ճապոնական ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 550 չվերթ, քանի որ երեքշաբթի օրը «Լան» թայֆունը մոտենում է արևմտյան Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերին: Գրել է Kyodo News-ը:
Երկաթուղային հաղորդակցության ոլորտում սահմանափակումներ չեն նախատեսվում։
Թայֆունը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք։ Քամու պոռթկումները հասնում են 180 կմ/ժ-ի։
Placeholder










