Մեսսին խաղից առաջ մարզադաշտ է դուրս եկել Դևիդ Բեքհեմի 12-ամյա դստեր հետ ձեռք ձեռքի տված (լուսանկարներ)
«Ինտեր Մայամի»-ի աստղ Լիոնել Մեսսին մարզադաշտ է դուրս եկել ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմի դստեր՝ Հարփեր Բեքհեմի հետ ձեռք ձեռքի տված։ Այդ մասին գրում է People-ը։
Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների 12-ամյա դուստրը 36-ամյա ֆուտբոլիստի հետ խաղադաշտ է դուրս եկել «Շառլոտ»-ի դեմ կիսաեզրափակիչից առաջ: Հարփերի ծնողները Մեսսիի և դեռահասի լուսանկարները հրապարակել են Instagram-ում:
«Մեսսին ստիպում է մարդկանց ժպտալ Մայամիում և ԱՄՆ-ում: Իմ գեղեցիկ աղջիկ Հարփեր. ամենագեղեցիկ ժպիտը»,- գրել է Դևիդ Բեքհեմը սոցցանցում։
«Եվս մեկ հիանալի հաղթանակ երեկ երեկոյան Մայամիում!!! Յուրահատուկ պահ Հարփերի համար»,- Instagram-ում գրել է Վիկտորյա Բեքհեմը։
Քառորդ եզրափակչում «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Շառլոտ»-ին: Հանդիպումն անցկացվել է «Ինտեր»-ի տնային մարզադաշտում՝ Ֆորտ Լոդերդեյլի (Ֆլորիդա) «Դրայվ Փինք» մարզադաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 4:0 հաշվով:













