Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, ՀՀ ԶՈւ-ն կրակի չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

09:15 • 14.08.23

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 20:30-20:50-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, ՀՀ ԶՈւ-ն կրակի չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ