Իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին․ Խաչատուրհյանը ցավակցել է Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի առթիվ

19:53 • 14.08.23

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի առթիվ։

«Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ:

Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ»,- ասված է ուղերձում:

Իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին․ Խաչատուրհյանը ցավակցել է Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի առթիվ