Չինաստանի պաշտպանության նախարարն օգոստոսի 14-19-ը կայցելի Ռուսաստան և Բելառուս
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն օգոստոսի 14-19-ը կայցելի Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցիանին։
Նշվում է, որ Լի Շանֆուն կայցելի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինի հրավերով։
Ու Ցիանը հավելել է, որ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը կմասնակցի միջազգային անվտանգության մոսկովյան 11-րդ համաժողովին։
Հուլիսին Ճապոնական ծովում տեղի են ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նավատորմի համատեղ զորավարժությունները։










