1 ամիս առաջ Գյումրիում շենքի պատուհանից վայր ընկած ու մահացած երեխայի մորը հայտնաբերել են գերեզմաններում կախված. Shamshyan.com

21:19 • 15.08.23

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։

Դեպքի փաստով Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Աննա Մ.-ն է, ում երեխան ամիսներ առաջ էր Գյումրիում պատուհանից անզգուշաբար վայր ընկել և մահացել։