Ավազով բարձված ЗИЛ-ով կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում. Shamshyan.com (լուսանկարներ)

22:46 • 15.08.23

Ժամը 11:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Յուրիկ Հ.-ն իր վարած ЗИЛ-ММЗ մակնիշի՝ ավազով բարձված ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխել անվտանգ վայր։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

 

Ավազով բարձված ЗИЛ-ով կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում. Shamshyan.com (լուսանկարներ)