ԵՄ դիտորդները հերքում են Բաքվին, սահմանին արտասովոր տեղաշարժ կամ կուտակում չեն տեսել

10:30 • 15.08.23

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամեն օր գործող 4 բազայի միջոցով հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական և անվտանգային իրավիճակին։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում։

«Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը», - ասված է գրառման մեջ։

Այս կերպ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 14-ի հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանը ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։

ԵՄ դիտորդները հերքում են Բաքվին, սահմանին արտասովոր տեղաշարժ կամ կուտակում չեն տեսել