Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի

11:21 • 15.08.23

Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 30-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։

«Մախաչկալայում փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 3 զոհի դի։

Հստակեցված տեղեկության համաձայն՝ գազալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 105 մարդ, նրանցից 30-ը՝ զոհվել», - ասված է ՌԴ ԱԻՆ-ի թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի և ավելի քան 100 տուժածի մասին։ Հայտնի է, որ զոհերից երեքը երեխաներ են։

Հիշեցնենք, որ Դաղստանի Մախաչկալա քաղաքի գազալցակայաններից մեկում օգոստոստի 14-ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել։ Նշվում է, որ Մախաչկալայի ծայրամասում գտնվող ավտոսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթյուն է որոտացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդած տվյալների՝ հրդեհն ընդգրկել է ավելի քան 500 քմ տարածք։

Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի